Էս տրամաբանությամբ սկի քուչի կռիվ չես կարա անես. Պատերազմը և բամբակով մառոժնու փառատոոնը հաստատ տարբեր բաներ են. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
Վահրամ Մարտիրոսյան

Տեսեք ռուսներին ու ուկրաինացիներին և հասկացեք, թե ինչ է իրականում պատերազմը և ինչպես են այն վարում։ Մեր մոտ շատերը դեռ պատկերացնում են, թե պատերազմը պարզապես զինվորների միջև կռիվ-կռիվ է:

Կուրսկի վրա գրոհելը՝ քաղաքական որոշում է, սեփական ատոմակայանին հարվածելը՝ քաղաքական որոշում է, ամբարտակը պայթեցնելը և երկրի մի հատվածին ջրհեղեղի ենթարկելը՝ քաղաքական որոշում է:

Մեդիա ճնշմանը տրվելը՝ "Վայ, ոնց կլինի, ուկրաինացիները Կուրսկում են", և հակահարձակվել Կուրսկի ուղղությամբ կամ հակառակորդի լավագույն ուժերին Կուրսկ քաշելն ու հարվածել այլ ուղղությամբ՝ քաղաքական որոշում է:

Պատերազմը հիմնականում և գլխավորապես քաղաքական մենեջմենթ է:

Ասում էին, որ խփենք նաֆթային ինֆրաստրուկտուրային ու Բաքվին, բա իրենք էլ Երևանին կխփեն։ Վայ, ոնց կլինի։ Ասում էին վայ ոնց կլինի նոր զորացրվածներին նորից զորակոչենք։ Վայ ոնց կլինի դասալիքներին պատժենք, ընդհուպ մինչև տեղում մահապատժի ենթարկելը, բա իրենք էլ են հայ չէ, վայ ոնց կլինի։ Ու սենց լիքը վայ ոնց կլինիներով պատերազմ էինք վարում։

Էս տրամաբանությամբ սկի քուչի կռիվ չես կարա անես։ Ուզում ա բաքսյոր-կառատեիստ լինես, եթե մտածես վայ ոնց կլնի հանկարծ շորս չճղվի, քեզ էրեխեն էլ ա տփելու։

Ասում էին, վայ թշնամին էսա Ստեփանակերտ ա մտնում, արագ կռիվը կանգնեցրեք։ Կռիվը կանգնեցրեցին ու "կանգնած կռվում" Ստեփանակերտը բանտիկով փաթաթաց տվեցին թուրքին։

Երբ թշնամին արդեն մոտենում էր Շոուշիին մի քանի բարձրաստիճան զինվորականների առաջարկեցի ինչքան երկրում սիլիտրա կա հավաքել, վրեն ավելացնել ՊՆ-ի ունեցած ամբողջ տրատիլը ու հորել Շուշիում կամ Ստեփանակերտում։ Ու երբ թշնամին մտնի քաղաք, քաղաքը Բեյրութի օրինակով ամբողջովին պայթեցնել։ Ասում էի եթե մեզ ստացվի անգամ թշնամու մեկ ամբողջական բրիգադ իր տեխնիկայով վերացնել, ապա դա եթե նույնիսկ չբերի բեկման, ապա հաստատ որոշ ժամանակով թշնամուն կկանգնեցնի։ Բերանները բաց ասումն էին՝ վայ ոնց կլնի, դու առաջարկում ես մենք մեր ձեռքով մեր քաղաքները պայթեցնե՞նք։

Պատերազմը և բամբակով մառոժնու փառատոոնը հաստատ տարբեր բաներ են։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան