«Հունիսի 12-ին ուզում էին զինված հեղաշրջում իրականացնել»․ Հովիկ Աղազարյան․ Տեսանյութ

Մանրամասներ
հովիկ

«Մայիսի 27-ին ես ֆեյսբուքում գրառում էի կատարել, որ ընդդիմության կարևորագույն հանրահավաքը լինելու է հունիսի 12-ին ժամը 3-ից 4-ը։

Հետո տերտեր Գապոնը հայտարարեց, որ, իսկապես, ժամը 3-ին է լինելու այդ հանրահավաքը։

Դուք ուզում եք ասել, որ իրենք եկել էին, ուզում էին մտնել ԱԺ-ի տարածք, որպեսզի 27 զոհերի հուշարձանին ծաղիկնե՞ր դնեին»,-«Ֆակտոր»-ի-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մատնացույց անելով, թե ինչի համար էին հունիսի 12-ին կազմակերպել Սրբազան շարժման հավաքը ԱԺ շենքի մոտ․ «200 հոգի գլխակերները պետք է մտնեին ԱԺ և ժողովրդի ցասման ալիքի տակ սպանեին մի քանի հոգու և իրականացնեին զինված հեղաշրջում։

Կարելի է նայել կադրերին և տեսնել, որ տերտեր Գապոնն ինչ ցասումնալի աչքերով է մղում ժողովրդին։

Ոստիկանությունը իր գործողություններով արգելեց հանցագործ մասսայի ներխուժումը ԱԺ։

Կազմակերպիչները Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջը հավաքված քաղաքական ուժերը և անհատներն են»,-ասաց Աղազարյանը։