Այսօր բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում կրկին գնաճ են գրանցել։ mamul.am-ը փոխանցում է, որ աճը կազմել է 20 դրամ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակների, ինչպես նաև դիզվառելիքի համար։
Այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 490 դրամ, պրեմիումը՝ 530 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 520 դրամ։
Այսպիսով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է շուրջ 200 դրամով։
0Comments