Օգոստոսի 19-ին Ռուսաստանում ուժի մեջ են մտնում ուղեբեռի և ձեռքով տեղափոխվող բեռի ստուգման նոր կարգերը։ Այս մասին ասվում է կառավարության նոր որոշման մեջ։
Նշվում է, որ օգոստոսի 19-ից, որոշ օդային, ջրային տրանսպորտների, ինչպես նաև ավտոտրանսպորտի մաքսատներում կստուգվի ձեռքով տեղափոխվող ուղեբեռում մրգերի և ծաղիկների առկայությունը։ Մասնավորապես՝ կստուգվեն բուսական ծագման մթերքները, որոնք կգերազանցեն 5 կգ-ն։
Որոշման համաձայն՝ Ռուսաստան ծաղիկների ներկրման սահմանափակում կսահմանվի։ Այժմ երկիր հնարավոր կլինի ներմուծել առնվազն 3 փունջ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինի առնվազն 15 ծաղիկ։
0Comments