Բաքուն պնդում է, որ ապրիլին Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Ղազախի շրջանի Ղըզըլգաջիլի գյուղում ականներ են պայթել։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ «հայկական կողմի տեղադրած» ականների պայթյունից չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ Ադրբեջանի սահմանապած ծառայության զինծառայող։ Մյուսը երեք վիրավորները, հաղորդագրության համաձայն, սակրավորներ են։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Բաքուն հաղորդեց, որ ահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։
0Comments