Մեր հայրենակիցների եւ մեր վերադարձը Արցախ պետք է տեղի ունենա. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մենք իրավունք չունենք Հայոց հարցից որևէ հարց առանձին դիտարկել, որքան էլ դա լինի մեծ ու ծավալուն։ Արցախը մեր ամբողջ հարցերի շարքի շատ կարևոր բաղադրիչն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայքում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:

«Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք Արցախի հարցը սկսեցինք առաձին քննարկել, դրա համար էլ մենք հիմա մոռանում ենք դրա մասին, որովհետև առանձին հարց է եղել մեզ համար։ Ոչ, սա ամբողջական փաթեթի հարց է, ինքնության, գոյության հարց է: Ես չեմ ուզում դիտարկել եւ չեմ դիտարկի երբեք Արցախը իբրեւ առանձին մի բան: Այս պայքարը միտված է մեր տունը վերականգնելու: Այս փուլում մեզ համար անհրաժեշտություն է, որպեսզի, այո, վերադարձ տեղի ունենա, միջազգային  երաշխիքներով կլինեն, ինչ ճանապարհներով կլինեն, մեր հայրենակիցների եւ մեր վերադարձը Արցախ պետք է տեղի ունենա, դա առաջնաին խնդիր է մեզ համար, պետության համար»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ Ադբեջանը անընդհատ խոսում է Արեւմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի մասին, սակայն ՀՀ կառավարությունը մի բառ չի ասում արցախցիների՝ իրենց տներ վերադարձի մասին:

«Արցախում այն, ինչ-որ տեղի է ունեցեմ մեր ամենամեծ ամոթն ու անպատվությունն է եւ այս պայքարը նաեւ հենց դրա համար է».- հավելեց նա: