Մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծած, փայփայած, սնած, աճեցրած, մեր պետության, ինչպես նաեւ հասարակության, Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած եւ քայքայող բոլոր բաժանարար գծերը: Այս մասին այսօր՝ սպետեմբերի 7-ին, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրովցպանելային քննարկման ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Մենք կարող ենք եւ պետք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է այս պայքրաի բովանդակությունը: Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ- ավելի ներկաներ, այս արհեստական բանավեճը եւ պայքարը պետք է դադարեն վերջնականապես: Նախկին կամ ավելի նախկին որեւէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձ բացառված պետք է լինի մեր կյանքում:
Ի դեպ, ավելի նախկին, քան ներկա իշխանությունը գոյություն չունի: Երկրորդ՝ պետք է մեր կյանքից ուղղակիորեն վերացվեն սոցիալական անարդարության որևեւէ բաղադրիչ, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա Հայաստանում լիարժեք իրականություն:
Հայաստանում պետք է բացառված լինի քաղբանտարկյալների գոյությունը: 3-րդ, որն ավելի կարեւոր է հատկապես այս օրերին, ՀՀ իշխանությունները արել են եւ գործում են այնպես, որով ավիրել են մեր պետության ամբողջ հիմքերը եւ սահմանադրական կարգը:
Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված, որոնք օր օրի ավելի են ավելանում եւ ավելացնում են մարտահևավերները:
ՀՀ-ում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի: ՀՀ-ն պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, ով կարող է հանդես գալ երկրի ազգային եւ պետական շահերկ պաշտպանության եւ առաջմղման դիրքերից»,- ասաց նա:
0Comments