Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են հարցերի ավելի քան 90 տոկոսը

Մանրամասներ
քպ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն 80-90 տոկոսով համաձայնեցվել է։

«Ըստ ԱԳ նախարարի ինձ տրամադրած տեղեկատվության՝ տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Հայաստանը ստիպված եղավ դրանից հանել դրույթն ու տերմինաբանությունը (Ղարաբաղի մասով), ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Ալիեւը։

Նա միաժամանկ նշել է , որ երկու հարց է մնացել։ «Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»։