«Ինձ «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է հիշեցնում կամ փչացած հեռախոսի»,- լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ խոսելով ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծությանը վերաբերող տեղեկանքի շուրջ ծավալված քննարկումների մասին:
Նա նշեց, որ խոսքը փաստաթղթի մասին չէ, այլ ընդամենը կառավարության հանձնարարականի, նման հանձնարարական ստանում են ամեն օր։
«Հանձնարարականը ստացվել էր ուսումնասիրելու, վերլուծելու մեր գործունեության, ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը, վերլուծել, թե ինչպիսին է ՊՈԱԿ-ների առկա վիճակը, տալ որոշակի առաջարկություններ։ Օպտիմալացման գործընթացի հետ է կապված։ Բայց հստակ հանձնարարական կար՝ առաջնորդվել ոչ թե խնայողության, տնտեսական կամ կրճատումների ճանապարհով, այլ պատասխանատվության համախմբման, կենտրոնացման, գործունեության արդյունավետության բարձրացման հրամանայակով շարժվել»,- ասաց նա։
Ն. Ղարիբյանի խոսքով, նախարարության բոլոր մասնագիտական վարչությունները մասնակցել են աշխատանքին, պատրաստել են ՊՈԱԿ-ների վերաբերյալ վերլուծություն, այդ տեղեկանքն իր ժամկետների մեջ ուղարկվել է կառավարություն։ Նա նշեց, որ խոսքը գնում է ընդամենը սևագիր առաջին տեղականքի մասին, այդ պատճառով էլ չեն հրավիրել ՊՈԱԿ-ների ղեկավարներին քննարկումների։
Ընդամենը սևագիր տեղեկանք է, դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ընդունի ի գիտություն, 100 տոկոսանոց որոշում կայացանի, մենք մարտի 5-ին ստորագրենք»,- ասաց մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը։
Ն. Ղարիբյանի խոսքով, եթե անգամ խոսք լինի որևէ ՊՈԱԿ-ի կամ ՊՈԱԿ-ների լուծարման, ՊՈԱԿ հասկացության վերացման մասին, կլինի միայն այն դեպքում, եթե կառավարությունը կամ մշակույթի նախարարությունն ունենա այլընտրանքային առաջարկելու տարբերակներ։
«Հնարավոր չէ որպեսզի մենք ասենք՝ փակում ենք ՊՈԱԿ-ը, գնացեք ինչ ուզում եք արեք։ Չի կարող նման բան լինել։ Դրա համար մենք զուգահեռաբար աշխատում ենք օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ։
Բացի օրենսդրական դաշտից, մենք նաև պետք է կարողանանք ինքներս հասկանալ, թե ինչպիսի կառուցվածքն է, համագործակցությունն է, գոյության ինչպիսի ձևն է, առավելագույնս հարմար մեր ստեղծագործական կատարողական կամ մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ՊՈԱԿ-ների համար»,- ասաց մշակույթի նախարարի
0Comments