Քիչ առաջ պայթեցվեց Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքը, որը պաշտպանության նախարարության նախկին շենքն է:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։
0Comments