Ուկրաինայի պատերազմը  սկսվել է ԼՂ պատերազմով. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան.png

Մենք ֆիզիկապես ուժեղ չենք, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, որ մեր դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ գտնվում։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց, ու վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը  սկսվել է ԼՂ պատերազմով։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է։ Ինչպես օրինակ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով, դա փաստ է»,- ասաց նա։

Լրագրողի հարցադրմանը՝ արդյո՞ք ինքը ակնարկում է  ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին, Սիմոնյանը ասաց․

«Չեմ բացառում, որ նման պայմանավորվածություն է գոյություն ունեցել, որովհետև երբ համադրում ես փաստերը, հասկանում էր, որ ամբողջը փոխկապակցված էր։ Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել, հիշո՞ւմ եք ռուս թուրքական բախումը Սիրիայում, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց այստեղ ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, բայց պլանները խախտվեցին, Թուրքիան ներս մտավ, չեմ բացառում նաև ռուս-թուրքական պայմանավորվածությունը»։