Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցները, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ․
«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը:
Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ էսկալացիայից և երկխոսություն սկսել:
Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին»,- Լիբիի խոսքը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
0Comments