Դիրքի կացարանին կից տնակում բռնկված հրդեհի հետևանքով պահեստազորային է մահացել. ՊՆ

Մանրամասներ
զինվոր

>Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: