Պարեկային ծառայությունում հունվարի 26-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Ալեքսանդր Գ․-ն ավտոմեքենայի վրա տեղադրել է կեղծ համարանիշներ իսկ մի քանի համարանիշներ էլ պահում է ավտոմեքենայի բեռնախցիկում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկները պարզել են, որ կասկածելի Toyota Land Cruiser Prado-ն գտնվում է Հերացի փողոցում։ Վայրկյաններ անց պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Արդեն ոստիկանությունում Ալեքսանդր Գ․-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել 2 զույգ 11 WW 111 և B 777 KM 777 հաշվառման համարանիշներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
0Comments