Սկանդալ. Հրապարակվել է Վոլոչկովայի և Ջիգուրդայի «անբարոյական» պարը. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Ռուս արտիստներ Անաստասիա Վոլոչկովայի և Նիկիտա Ջիգուրդայի ելույթները կարող են չեղարկվել Ռուսաստանում, եթե նրանք խախտել են օրենքը, ըստ lurer.com-ի՝ News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը։

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Նիկիտա Ջիգուրդան և Անաստասիա Վոլոչկովան պարում են բալետի պարուհու տանը։

Ինչ-որ պահի արտիստը ծնկի է գալիս Անաստասիայի առջև, հանում սպորտային տաբատը և համբուրում նրա ներքնազգեստը։

Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում, որից հետո «Ռուսաստանի վետերաններ» կազմակերպության ներկայացուցիչները կապվել են «համապատասխան մարմինների հետ»։

Նրանք արտիստների պահվածքն անվանել են «անբարոյական»՝ հավելելով, որ «ըստ երևույթին, Իվլեևայի երեկույթը Ջիգուրդայի և Վոլոչկովայի նման մարդկանց ոչինչ չի սովորեցրել»։