Էմոցիաները էստեղ երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը, իսկ աշխատանքային պրոցեսը մեկն է, կա նոր դասագրքեր, նոր դասագրքերը, ըստ էության անցնում են փորձարկում, որի ընթացքում ի հայտ են գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային պրոցես է:
Այս մասին այսօր, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
««Հայոց պատմություն» դասագրքի մասով նախարարությունը զբաղվել է հենց սկզբից և զբաղվել է դեռևս մինչ այն պահը, երբ հարցերը սկսեցին հնչել հանրային տիրույթում:
Մենք հենց սկզբից, հասկանալով, որ բոլոր դասագրքերը առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակների հետ աշխատանքի պայմանավորվածություն ունեցել ենք, որ պետք է անընդհատ կապ մեջ լինեն, և հավաքագրեն բոլոր այն խնդիրները, որ բարձրանում են և մեզ ներկայացնեն և անհրաժեշտ լրամշակումների ծավալը, որ կա, որոնք պետք է 2-րդ կիսամյակին արված լինեն: Բոլոր նոր 30 դասագրքերի մասով այդ աշխատանքը արվել է:
Ինչ վերաբերվում է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքին, քանի որ հանրային որոշակի հնչեղություն ստացավ և կային նաև մասնագետներ, որոնք՝ ոչ հանրային դիմել են հենց սկզբից նախարարություն և եկել են և ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները:
Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի, այսինքն լինելու ա մի աղյուսակ, որտեղ լինելու է դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրան՝ ընդունել է թե չի ընդունել, և հիմնավորումը, ինչի է ընդունել և ինչի չի ընդունել, հիմնավորումները պետք է լինել փաստարկված և մասնագիտական դաշտում»,- ասել է Անդրեասյանը:
0Comments