Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 23-25-ին՝ 10-15 մ/վրկ, 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, նոյեմբերի 28-ին կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 24-25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 26-ին հնարավոր է, 27-ին սպասվում է անձրև։
0Comments