Հայաստան այցի ընթացքում ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշված է, որ Բերբոքը կայցելի նաև Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր է:
Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
0Comments