Victoria's Secret-ի ավելի քան 100 սուպերմոդելներ սեռական ոտնձգությունների են ենթարկվել լուսանկարիչների կողմից

Մանրամասներ
victorias secret

Վերջին շրջանում լրատվամիջոցները չեն դադարում քննարկել Victoria's Secret ապրանքանիշը։ Դա կապված է Victoria's Secret շոուի չեղարկման եւ տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոյի հետ համագործակության հետ։ Այսօր արդեն տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ավելի քան 100 մոդել պետիցիա է ստորագրել, որն ընկերության ղեկավարությանը կոչ է անում հանդես գալ ընդդեմ սեռական ոտնձգությունների եւ ապրանքանիշի որոշ աշխատակիցների անպատշաճ վարքագծի։

1

Model Alliance ոչ կոմերցիոն կազմակերպությունը պաշտպանում է մոդելների իրավունքները նորաձեւության բնագավառում։ Նրանց կողմից կազմված պետիցիան պահանջում է աշխատանքից ազատել լուսանկարիչներին, որոնք մեղադրվում են սեռական ոտնձգությունների մեջ։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է Թիմուր Էմեկին եւ Գրեգ Կադելին։

1

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք բազմաթիվ հայատա8արություններ ենք լսել սեռական բռնության, ենթադրյալ բռնաբարության եւ մոդելների ու սկսնակների սեռական առեւտրի մասին։ Թեեւ այդ մեղադրանքները, հնարավոր է անմիջականորեն ուղղված չէին Victoria's Secret-ի հասցեին, պարզ է, որ ձեր ընկերությունը որոշիչ դերակատարում ունի իրավիճակը շտկելու գործում»,- ասված է պետիցիայում։

1

Պաշտոնական դիմումը ստորագրել են հայտնի մոդելներ, այդ թվում Victoria's Secret-ի ներկա եւ նախկին «հրեշտակներ»՝ Միլա Յովովիչ, Դաուտցեն Քրեզ, Քրիստի Թարլինգթոն, Կարոլին Մերֆի, Էդի Քեմփբել, Ջեմա Ուորդ եւ այլն։

1

1

1

1