Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել

Մանրամասներ
Պենտագոն Լլոյդ Օսթին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել, որտեղ կհանդիպի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, հաղորդում է The Jerusalem Post-ը։

Իսրայել է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, ավելի ուշ կհանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Ամերիկյան պատվիրակությունը կայցելի նաև Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Եգիպտոս և Կատար։