Գրանադայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը:
Այս մասին գրում է Aljazeera-ն։
«Ուկրաինան շահագրգիռ է տարածաշրջանի կայունության և նրա ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման հարցում»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է Զելենսկին:
0Comments