Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով

Մանրամասներ
Դմիտրի Պեսկով Ռուբեն Վարդանյան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։

«Կրեմլում գիտե՞ն, որ Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին»,- հարց է հղել լրագրողը:

«Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե ձերբակալում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը:

Լրագրողի նկատառմանն առ այն, որ ժամանակին տեղեկություն է եղել, որ նա հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, Պեսկովն ասել է.«Ես այս հարցում վստահ չեմ, ուստի չեմ համարձակվի ստույգ մեկնաբանել... Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունը, ապա դա այլ հարց է: Վախենում եմ սխալվել, չգիտեմ նրա ձերբակալման մասին, չգիտեմ՝ ով է ձերբակալել, առհասարակ ձերբակալվե՞լ է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն»: