Իրավիճակը գնալով դառնում է ծայրահեղ վտանգավոր ու պատային․ Ոչ թե գլխով ենք տալու պատին, այլ պատն է տալու մեր գլխին․ Դեմոյան

Մանրամասներ
ալիև սյունիք

Իրավիճակը գնալով դառնում է ծայրահեղ վտանգավոր ու պատային։ Միայն թե այս դեպքում ոչ թե գլխով ենք տալու պատին, այլ պատն է տալու մեր գլխին։

Հարցի գինը այնքան մեծ է ու խաղադրույքներն այնքան վտանգավոր, որ այս պահին տեղային նշանակության գզվռտոցները մեր թշնամիների համար լավագույն դեսերտը կլինի մեծ ընթրիքից հետո։

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն չունի լուրջ հենք, հետևաբար նաև լեգիտիմություն՝ երկիրը այս իրավիճակում կառավարելու համար։ ՔՊ հեռանալը ժամանակի հարց է, բայց այդ ժամանակը կարող է կորստաբեր լինել․․․

Տեսնում ենք նաև այդ հանգամանքից ոգևորված քաղաքական ընդդիմություն, որը չի հրապարակել իր ճանապարհային քարտեզը՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու և Արցախի անվտանգությունը ապահովելու առումով։

Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ հարել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին և իր գործուն անգործությամբ նպաստում է Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության իրականացմանը, տեղին է միով բանիվ, մի կողմ թողնելով "ով ես", "ում հետ ես" հարցերը, հստակ ձևակերպել մեր ակնկալիքներն ու անելիքները, առաջին հերթին Մոսկվային ներկայացնելու համար։

Հայկ Դեմոյան

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ