Ալիևը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։ 

Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և  այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։