Վտանգավոր զարգացում է. Արտյոմ Երկանյան

Մանրամասներ

Վտանգավոր զարգացում է՝ ազերիները արդարացնում են Արցախի դեմ իրենց նոր հնարավոր ագրեսիան այն հանգամանքով, թե իբր Արցախում շարունակում են հայաստանցի զինվորներ ծառայել: Ու այդ առասպելը փորձում են հաստատել հետևալ փաստարկով:

Լուսանկարում անցած շաբաթ Արցախում սպանված զինվորի ծննդական վկայականն է:

Բաքվի քարոզչությունը արդրացնում է իր վարկածը դրանով, որ վկայականի վրա Հայաստանի պետական զինանշանն է ու որ նա Հայաստանի քաղաքացի էր:

Բա էլ ո՞ր երկրի քաղաքացի կարող էր լինել:

Վկայականում պարզ գրված է, որ տղան ծնվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Էլ ինչ փաստ պետք է լինի, որ ապացուցի, որ զոհված երիտասարդը Հայաստանից չի եղել զորակոչված: