Ճապոնիան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ է սկսել

Մանրամասներ

Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել՝ ամերիկյան ավիակիրների և B-52 ռմբակոծիչի մասնակցությամբ։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտնել է ինքնապաշտպանության ուժերի շտաբը։

Զորավարժություններն անցկացվել են հունիսի 7-10-ը՝ Օկինավայի տարածաշրջանում և Արևելաչինական ծովում։ Մարտավարական զորավարժությունների ընթացքում կողմերը մշակել են վերգետնյա նավերի, սուզանավերի դեմ պայքար, ինչպես նաև հակաօդային պաշտպանության հարցեր։