Ղրիմի Կիրովսկի շրջանում գնացքների երթևեկությունը դադարեցվել է. երկաթուղագծերը վնասվել են

Մանրամասներ

Ղրիմի Կիրովսկի շրջանում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է երկաթուղագծերի վնասման պատճառով։ Այս մասին իր  Telegram-ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Խնդիրները վերացնելու մոտավոր ժամանակը 3-ից 4 ժամ է: Բոլոր մասնագիտացված ծառայություններն աշխատում են տեղում: Ուղեւորների համար կկազմակերպվի ավտոբուսներով տեղափոխություն: Տուժածներ չկան:

Իավիճակը վերահսկում եմ անձամբ ես: Խնդրում եմ պահպանել հանգստություն եւ վստահել միայն տեղեկատվության ստուգված աղբյուրներին»,- ասել է Ակսյոնովը: