Մոլդովայում ռուսական քարոզչության դեմ պայքարի կենտրոն կստեղծվի

Մանրամասներ

Մոլդովայում կստեղծվի տեղեկատվական անվտանգության և քարոզչության դեմ պայքարի կենտրոն։ Այն պայքարելու է հիմնականում Ռուսաստանից եկող ապատեղեկատվության դեմ։ Այս մասին, ինչպես գրում է kommersant.ru-ն, հայտնել է երկրի նախագահ Մայա Սանդուն։

«Պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում սահմանադրական լիազորությունների համաձայն՝ ես խորհրդարանին կառաջարկեմ ստեղծել տեղեկատվական անվտանգության և քարոզչության դեմ պայքարի ազգային կենտրոն՝ «Հայրենասեր» խորհրդանշական անունով»,- ասել է Սանդուն։

Նա նշել է, որ դրա աշխատանքը կենտրոնանալու է Ռուսաստանի վրա, որին Մոլդովային մեղադրում են տեղեկատվական հարձակումներ կազմակերպելու համար։

Մոլդովայում 2022 թվականից ի վեր շարունակվում են բողոքի ցույցեր՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Դրանք կազմակերպում է ընդդիմադիր «Շոր» ռուսամետ կուսակցությունը։ 2023 թվականի փետրվարին Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է «իշխանություն փոխել Քիշնևում բռնի գործողությունների միջոցով»: