Հայտնի են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Xiaomi Mi A1 մոդելը

Գերմանական Statista ընկերության փորձագետները հրապարակել են այն սմարթֆոնների ցանկը, որոնք ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը: Այս մասին գրում է ria.ru-ն:

Առողջության համար վտանգ ներկայացնող սմարթֆոնների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Xiaomi Mi A1 մոդելը, որի ճառագայթման մակարդակը 1կգ-ի հաշվով  կազմել է 1,75 վատտ:

Երկրորդ հորիզոնականում է OnePlus 5T մոդելը (1կգ-ի հաշվով 1,68 վատտ), մինչդեռ վատագույն եռյակը եզրափակում է Xiaomi Mi Max 3-ը (1 կգ-ի հաշվով 1,58 վատտ):

Այնուհետև հաջորդում են OnePlus 6T և HTC U12 Life սմարթֆոնները:

Հակավարկանիշը կազմելու հարցում ընկերությունն օգտագործել է ճառագայթային պաշտպանության գերմանական վարչության տվյալները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայում ճառագայթման թույլատրելի մակարդակը 1 կգ-ի հաշվով 0,6 վատտ է: Մինչդեռ վերթվարկված բոլոր սարքերը զգալի գերազանցում են այդ ցուցանիշը: