Իլոն Մասկը վերադարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնական

Մանրամասներ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վերադարձրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, նրա կարողությունը 187 մլրդ դոլար է, վկայում է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշը։

Երկրորդ տեղում  ճոխության առարկաների LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) ֆրանսիական արտադրողի ղեկավար եւ սեփականատեր Բեռնար Առնոն է՝ կարողությունը գնահատվում է 185 մլրդ դոլար։

2022թ. դեկտեմբերին Առնոն առաջ էր անցել Մասկից՝ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարին մղելով երկրորդ տեղ։ Ինչպես գրել է պարբերականը, Tesla-ի բաժնեթղթերի հունվարյան աճը, որի բաժնետերն է նաեւ ինքը՝ Մասկը, թույլ է տվել նրան վերադառնալ վարկանիշի առաջին հորիզոնական։

Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար։