Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց հնդիկ Պրագնանդդհի հետ:
Պարտիայի 50-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վինսենտ Կեյմերն է:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:
0Comments