Պատերազմը կանգնեցնողին վերակենդանացրին ու հիմա նույն մարդիկ ռազմատենչ կոչեր են անում, ենթադրելով, որ առաջին գծում պիտի ուրիշները լինեն, որ իրենք Սոկարի հետ նավթ ծ․․․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Երկու տարի առաջ Ադրբեջանը հյուծված էր: Նրանք ֆիզիկապես անկարող էին շարունակել պատերազմը և նույնիսկ հանձնված Շուշին չէին կարողանա պահել: Օգնության հասավ Մոսկվան: Ռուս խաղաղապահները զինաթափեցին հայերին ու Ադրբեջանին հանձնեցին ևս մի քանի ռազմավարական բարձունք, իսկ Հայաստանում գրավեցին «ընդդիմադիր» դաշտը` դուրս մղելով ու արգելափակելով բոլոր առողջ ուժերին:

Հիմա Ադրբեջանը կուտակել է բավարար ուժ Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար: Կուտակել է ու անցել է գործի:

Այս ամենում առանցքային դեր խաղացին նրանք, ովքեր Երևանում պահանջում էին օր առաջ պատերազմը կանգնեցնել, իսկ հետո պատերազմը կանգնեցնողին վերակենդանացրին: Սրանք փաստեր են: Չոր փաստեր:

Հիմա նույն մարդիկ ռազմատենչ կոչեր են անում, բայց ինչպես միշտ ենթադրում են, որ առաջին գծում պիտի ուրիշները լինեն: Ուրիշները պիտի զոհվեն, որ իրենք Սոկարի հետ նավթ ծծեն...

Արթուր Դանիելյան