168.am-ը գրում է․ «ՀՀ Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործողությունների` 168.am-ի հրապարակման մեջ տեղ գտած փաստերի առնչությամբ անմիջապես պետք է քրեական գործ հարուցեր առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն դատախազությունից, իրենց վրայից «գցելով»՝ գործն ուղարկել են ԱԱԾ։
Կայքի տեղեկություններով, սակայն, քրեական գործը հարուցվելու է ոչ թե Աննա Վարդապետյանի ու քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու փաստով, ինչը սովորական կլիներ նորմալ, օրինական երկրի պարագայում, այլ Քրեական օրենսգրքի 251 հոդվածով` համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։
Այսինքն` սա նշանակում է, որ ոչ թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի ու քննիչի դեմ է պրոցես հարուցվելու նրանց կատարած լրջագույն հանցանքի համար, երբ Աննա Վարդապետյանը կոնկրետ ցուցումներ էր տալիս, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռաֆիկ Հայրապետյանին, այլ այն մարդու նկատմամբ, ով կոտրել է համակարգչի գաղտնաբառը ու դուրս է բերել այդ տեղեկատվությունը։
Սա է փաշինյանական արդարադատության պատկերը»։
0Comments