Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լովրո Մայերը կիսվել է Ճապոնիայի հավաքականի մասին իր կարծիքով, որի հետ իր թիմը հանդիպելու է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի փուլում։
«Այս Աշխարհի առաջնությունում արդեն շատ անակնկալներ են եղել: Եթե դուք թերագնահատում եք ձեր մրցակցին, ապա ի վերջո կարող եք և դուք հիասթափվել։ Հետևաբար, այս համատեքստում դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ֆավորիտ։
Սպասու՞մ էինք, որ Ճապոնիան առաջին տեղը կզբաղեցնի իրենց խմբում: Մենք դա չէինք սպասում, ոչ ոք չէր սպասում։ Բայց շնորհավո՜ր, Ճապոնիա: Ժամանակակից ֆուտբոլում ամենակարևորը քաջությունն ու սիրտն են, և այս առումով նրանք միանշանակ արժանի են փլեյ-օֆֆ դուրս գալուն։ Սպասում ենք դժվարին հանդիպման»,- Մայերի խոսքերը մեջբերում է ֆրանսիական L’Equipe-ը:
Խորվաթիայի և Ճապոնիայի հավաքականների հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կկայանան աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները։ Ներկայացնում ենք օրվա խաղացանկը՝
Ժամը19։00՝ Ֆրանսիա-Լեհաստան
Առաջին խաղում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Լեհաստանի հետ։ Հանդիպումը կկայանա Դոհայի «Էլ-Թումամա» մարզադաշտում, որը 44,400 հանդիսական է ընդունում։ Ֆրանսիացիները D խմբի հաղթողներն էին, իսկ Լեհաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց C խմբում, որտեղ ընդգրկված էին նաև Արգենտինան, Մեքսիկան և Սաուդյան Արաբիան։ Ֆրանսիայի հետ միևնույն խմբում ընդգրկված էին Ավստրալիան, Թունիսը և Դանիան։
23։00՝ Անգլիա-Սենեգալ
Օրվա վերջին խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիայի և Սենեգալի հավաքականները։ Հանդիպումը կկայանա «Էլ-Բայթ» մարզադաշտում, որը 68,895 երկրպագու է տեղավորում։ Անգլիացիները հաղթել էին B խմբում, որտեղ ընդգրկված էին նաև ԱՄՆ-ը, Իրանը և Ուելսը։ Սենեգալը երկրորդ տեղն էր զբաղեցրել A խմբում՝ Նիդեռլանդների, Էկվադորի և Կատարի հետ պայքարում։
0Comments