Քրդական ու միջազգային լրատվամիջոցներն ահազանգում են, որ թուրքական ռազմուժն օդային հարվածներ է հասցնում Քոբանիին և հյուսիսային Սիրիայի՝ քրդական վերահսկողության տակ գտնվող այլ թիրախների։
Քրդական ծագումով հայտնի թուրք լրագրող և վերլուծաբան Ամբերին Զամանը հայտնում է, որ հարվածները հասցվում են «ռուսական օդուժի պատասխանատվության տակ գտնվող» տարածքում։
Սա թերևս էական է՝ հասկանալու համար, թե ինչ է արժեցել Ռուսաստանի այդ թույլտվությունը՝ տրված Էրդողանին․․․
Սա էական է նաև հասկանալու համար, թե որ պատասխանատվության գոտում ով է հարվածներ հասցնելու կամ գիշերային Ստեփանակերտի գլխավերևում «Ալլահու աքբար» գոռալու թույլտվություն տալիս․․․»:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան
0Comments