Ֆրանսիայում բնակվող 80-ամյա թոշակառու ինժեներ Ֆիլիպ Բոննոն, որն արդեն տևական ժամանակ է իր տան պատուհանից տեսնում է ռուսաստանցի օլիգարխին պատկանող, սակայն պատժամիջոցների պատճառով կալանքի տակ գտնվող գերշքեղ զբոսանավը, առաջարկել է այն ուկրաինացի փախստականներին տալ:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ֆրանսիացին առցանց ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով զբոսանավն որպես հյուրանոց օգտագործել Ֆրանսիայում մշտական վերաբնակեցմանը սպասող ուկրաինացի փախստականների համար:
«Հավաքվել է գրեթե 29 000 ստորագրություն։ Ես զայրացած եմ, քանի որ իմաստ չունի զբոսանավի այնտեղ լինելը, եթե այն չի օգտագործվում», - ասել է խնդրագրի հեղինակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատեր Իգոր Սեչինի 88 մետր երկարությամբ 120 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը՝ Amore Vero-ն, բռնագրավվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից Լա Սիոտատ նավահանգստում:
«Ռոսնեֆտ»-ի ղեկավարի զբոսանավը կալանված է մարտից ի վեր:
0Comments