Ռուսական տարբերակը կրկնում է Ալիևի թեզը առ այն, որ Լեռնային Ղարաբաղ էլ չկա․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Էս պահին ունենք հայ-ադրբեջանական կարգավորման երկու հռչակագիր՝ ամերիկյանը և ռուսականը: Տեքստերում առկա է երկու մեծ տարբերություն: Նախ ամերիկյանում նշված է, որ բոլոր բանակցությունները պետք է ընթանան գրավոր սկզբունքով, մինչդեռ Պուտինը ոչ միայն հրաժարվում է որևէ բան թղթին տալ, այլ նույնիսկ պնդում է, որ իրական բանակցությունները պետք է գաղտնի պահվեն: Սրա հետ մեկտեղ ամերիկյանում Արցախի կարգավիճակի մասին հիշատակում կա, իսկ ռուսականում այն առհասարակ չկա: Ռուսական տարբերակը կրկնում է Ալիևի թեզը առ այն, որ Լեռնային Ղարաբաղ էլ չկա:

Ու եթե ռուսական բանակը չտապալվեր Ուկրաինայում, եթե Եվրոպայում գազի գինը չլիներ ավելի էժան, քան Հայաստանում, եթե Ռուսական նավատորմը Սև ծովում չոչնչացվեր, գուցեև Մոսկվան կարողանար պահպանել ներկայությունը Կովկասում բանավոր մուտիլովկեքի հաշվին: Սակայն ներկա դասավորվածության ներքո Պուտինին մնում է միայն սեփական շրջապատին ուղղված փիառ ակցիներ անելը, որ նրանք վստահ լինեն, որ ցարը դեռ կարող է....

Արթուր Դանիելյան