ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է կուսակցական պատվիրակությունն այս օրերին գտնվում Գերմանիայում:
Նա, Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝
1. Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։
3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարեւոր հարցերից է, եւ այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։
4. Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին»:
0Comments