Խուան Գուաիդոն ցանկանում է դեսպաններ նշանակել մի քանի երկրներում

Նա պաշտոնական խնդրանքով դիմել է Ազգային ժողովին

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, մտադիր է մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտնել է թվիթերյան էջում:

«Ես պաշտոնապես խնդրում եմ Ազգային ժողովին թույլ տալ ինձ Վենեսուելայի ժողովրդի անունից օրինական դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Կոլումբիայում, Պանամայում, Կոստա-Ռիկայում, Էկվադորում, Չիլիում, Հոնդուրասում, Կանադայում և այլ երկրներում»,- նշել է Գուաիդոն:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ը հաստատել է Խուան Գուաիդոյի առաջարկած թեկնածուին` Կարլոս Ալֆրեդո Վեկկոյին, Միացյալ Նահանգներում Վենեսուելայի կառավարության ժամանակավոր ներկայացուցչի պաշտոնում: