Արցախը զարգացման ռեսուրս պետք է լինի, ոչ թե բեռ. Արմեն Ռուստամյան

Այդտեղ զիջում չի կարելի թույլ տալ

ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զույցում անդրադարձավ ՀՅԴ-ի և ներկայիս կառավարության համագործակցությանը:

Վերջինս նշեց, որ եթե ներկայիս կառավարությունը գնա չզիջելու ուղիով, ապա ՀՅԴ-ն պատրաստ է ամենասերտ համագործակցության, իսկ ով դա չի ընդունի, իրենք կլինեն ամենաառճակատվող ընդդիմությունը այդ քաղաքական ուժին:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ 1990-ական թվականներին հայտարարվեց, որ եթե Հայաստանն ուզում է զարգանալ, պետք է զիջի. «Բոլորը հիշում են Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը»: Մենք էլ ասել ենք, որ Ղարաբաղի հարցը մեր արժանապատվության հարցն է: Այդտեղ զիջում չի կարելի թույլ տալ»:

Արմեն Ռուստամյանի խոսքով, ազատագրված Արցախը զարգացման ռեսուրս պետք է լինի, ոչ թե բեռ:

«Ամենակարևորը, ինքնաբավությունը երկրում պետք է մեծացվի: Այս հարցերի մասին 2 օր առաջ խոսել ենք: Եթե այս մոտեցումները կդառնան պետական ծրագիր, կառավարության ծրագիր, ապա մենք պատրաստ ենք համագործակցել, որովհետև դրանք մեր մոտեցումներն են: Մենք չեք լինի մի կոալիցիայում, որտեղ առանց մեզ կարող են որոշումներ կկայացվել: Սա պահպանելու ենք որպես սկզբունք: Եթե առաջ չենք քաշում, մեր խնդիրները թերի են լուծվում »,-ասաց նա: