Հայտնի է դարձել Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչի հանդիպման անցկացման վայրը, գրում է Football España-ն:
Գավաթը խաղարկվելու է Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում: Այդ ստադիոնում իր խաղերն է անցկացնում «Բետիսը»:
Հատկանշական է, որ մինչ այս մրցաշարի եզրափակիչը երբեք չի անցկացվել այս մարզադաշտում:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեն Մադրիդի «Ռեալը», «Վալենսիան», «Բարսելոնան» «Խետաֆեն», «Ժիրոնան», «Սևիլիան», և վերջապես «Բետիսը»:
0Comments