Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու հարցի պատճառով երկրում ստեղծված ճգնաժամի ֆոնին Էլիզաբեթ II թագուհին ճառով է հանդես եկել ու ասել, որ «յուրաքանչյուր սերունդ նոր մարտահրավերների և հնարավորությունների է առնչվում»:
Չնայած թագուհին բացահայտ չի խոսել Brexit-ի մասին՝ Times պարբերականը համոզված է, որ հաղորդագրությունն ուղղված է եղել քաղաքական ուժերին:
«Ժամանակակից աշխարհում նոր պատասխաններ փնտրելիս ես, օրինակ, գերադասում եմ փորձված մեթոդներին դիմել, որոնք են՝ ուրիշների մասին լավ արտահայտվելը, տարբեր տեսակետները հարգելը և ընդհանուր հայտարարի գալու համար համախմբվելը՝ աչքի առաջ միշտ ավելի մեծ պատկերն ունենալով»,- ասել է Մեծ Բրիտանիայի 92-ամյա միապետը:
Նշենք, որ թագավորության քաղաքական ուժերը միակարծիք չեն Brexit-ի հարցում:
0Comments