Գառնիկ Իսագուլյանին կանչել են ԱԱԾ

Նրան մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:

Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, եւ մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում