Հարավարևելյան Ասիայից ներհոսքի մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ունեցել ենք որոշակի աճ 2017-ից վերջից, իսկ Պակիստանից, Բանգլադեշից ներհոսքի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այդպիսիք չկան: «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած «Դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիոն հոսքերի վերահսկումը » թեմայով քննարկմանն այսպես ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Հնդկաստանից ներհոսքի աճը պայմանավորված է վիզայի ռեժիմի տրամադրման դյուրացման հետ»,- նշեց նա:
Հնդկաստանից Հայաստան հոսքի մասին քննարկումները, ըստ Միգրացիոն ծառայության պետի, ունեցավ մի դրական կողմ. վերջապես քննարկվեցին միգրացիային վերաբերող խնդիրներ, իսկ մինչ այդ թեմայի վերաբերյալ քննարկումը սահմանափակվել էր արտագաղթի թեմայով:
«Բայց այս ընթացքում մենք տեսանք ատելության, այլատյացության դրսևորումներ, որոնք կարծում եմ, հարիր չեն մեզ»,- ասաց նա:
Խոսելով անօրինական միգրացիայի վերահսկման մասին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ նշյալ խնդիրները ուժային կառույցների՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ի վերահսկողության տակ են:
0Comments