Press TV իրանական հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմին, որն ավելի վաղ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Այդ մասին իր կայքում հայտնել է հեռուստաալիքը: Ազատման հանգամանքներն առայժմ չեն ներկայացվում:
Հաշեմին բերման էր ենթարկվել անցած շաբաթ Սենտ Լուիսում , որտեղ նա մասակցում էր ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության հասարակական շարժման վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Ինչպես հաղորդվել էր Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի դատարանի հունվարի 18-ի փաստաթղթում, նա կազատվի այն բանից անմիջապես հետո, երբ կկանգնի երդվյալ ատենակալների առջեւ:
Փաստաթղթում նաեւ հաստատվում է, որ Հաշեմիին որեւէ մեղադրանք չի առաջադրվել, նա կալանքի տակ է վերցվել որպես վկա, որը կարեւոր տեղեկատվություն ունի, հաղորդել է ТАСС-ը:
0Comments