Ընթանում է կառավարության նիստը. Ուղիղ | Live | Прямая трансляция

Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 20 հարց

Քիչ առաջ մեկնարկել է կառավարության այս տարվա իր երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 20 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող:

Օրակարգում է մասնավորապես, Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու մասին, Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին, Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի և ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի օգնականի հաստիքներ ստեղծելու մասին, «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր: