ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից, հաղորդում է РИА Новости-ին:
Գործակալության տվյալներով՝ Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրսբերումն արգելող օրինագծին կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, իսկ դեմ՝ ընդամենը 22-ը:
Այնուամենայնիվ, որպեսզի նոր օրինագիծն օրենքի վերածվի, այն պետք է հաստատվի ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի, այնպես է Սենատի կողմից, ինչպես նաև ունենա նախագահի ստորագրությունը:
0Comments