ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այդ մասին տեղեկացրել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալների հարցը, ինչպես նաև ամերիկյան ուժերի՝ Սիրիայի տարածքից աստիճանական դուրս բերումը:
Պալադինոն հայտնել է, որ Պոմպեոն զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հաշվի է առնում Թուրքիայի ունեցած մտավախությունները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ամերիկյան կողմի համար չափազանց կարևոր է ապահովել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրենց դաշնակից քուրդ զինյալների անվտանգությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սիրիական Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո վերջին 5 օրում Պոմպեոն և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունենում արդեն երկրորդ անգամ:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈւ-ն մտադիր է ռազմական գործողություն նախաձեռնել սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցն են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում:
Հեռախոսազրույց Պոմպեոյի և Չավուշօղլու միջև
Քննարկել են Սիրիայի քուրդ զինյալների խնդիրը
0Comments