Երեւանում, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, եւ Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։
Նախնական տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։
Հիշեցնենք, որ նմանատիպ եւս մեկ դեպք էր գրանցվել հունվարի 14-ին, կրկին Varks.am-ից գումար էին հափշտակել:
0Comments