Ուկրաինան 49 պայմանագիր է խզել Ռուսաստանի Դաշնության հետ եւ մտադիր է նույնքան էլ դեռ խզել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է արտգործնախարար Պավել Կլիմկինը, հաղորդում է LB.ua պորտալը:
«Վերջին տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի Դաշնության հետ 49 համաձայնագիր դադարեցրել է իր գոյությունը: Դրանք 2 միջկառավարական համաձայնագրերն են, 25՝ միջկառավարական, 19՝ միջգերատեսչական եւ 3՝ միջտարածաշրջանային», - հայտարարել է նախարարը: Նա խոստացել է հետեւողականորեն շարունակել այդ աշխատանքը:
«Ներկա պահին մոտ 50 համաձայնագիր է մշակվում: Դա, այսպես ասած, երկրորդ փաթեթն է: Եվ մենք վերանայում ենք ՌԴ-ի հետ ամբողջ պայմանագրային բազան: Մեր սկզբունքը շատ պարզ է. Մենք չենք կարող ապրել Ռուսաստանի հետ պատերազմից առաջ գոյություն ունեցած բազայի հիման վրա: Մենք հստակորեն առաջնորդվելու ենք մեր քաղաքացիների շահերից, բայց դա շատ հետեւողական կերպով է արվելու», - ասել է Կլիմկինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից դադարելու է գործել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը:
0Comments